-
15.01.2021|
12:18
«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ վերականգնողական աշխատանքները մայրուղային գազատարի վրա ավարտվել են ժամկետից շուտ, և երեկ ժամը 23-ին Հայաստան բնական գազի առաքումը անհրաժեշտ ծավալով վերականգնվել է:
-
14.01.2021|
13:49
Այսօր կառավարության նիստում հաստատվել է մինչև 2040-ը ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը:
-
14.01.2021|
13:19
Ռուսական մամուլն անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի օրակարգի թեմաներին։ Ռուսական աղբյուրները գրում են, որ աշխատանքային խմբի օրակարգում առաջնայինը խորհրդային տարիներին գործող երկաթգծի վերականգնումն է։
-
29.12.2020|
14:09
Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում «Հյուսիսային հոսք 2» գազատարի 2.6 կմ հատվածի կառուցման աշխատանքներն ավարտվել են՝ հաղորդել է DPA գործակալությունը ՝ հղում անելով Nord Stream 2 AG ընկերությանը: Հունվարի կեսերին կսկսվի խողովակների տեղադրումը Դանիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող «Հյուսիսային հոսք 2» գազատարի զուգահեռ ճյուղերում:
-
28.12.2020|
20:52
The New York Times-ը գրել է՝ Թուրքիայում աղքատության ցուցանիշի ավելացմանը զուգընթաց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անկումը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դրդել է կտրուկ փոխել տնտեսական քաղաքականության ուղղությունը։
-
25.12.2020|
16:23
Դեկտեմբերի 31-ից կգործի թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը` 6 ամիս ժամկետով, տեղեկացնում է ՊԵԿ-ը և հիշեցնում՝ ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից և այլ, ներառյալ ԵԱՏՄ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։
-
25.12.2020|
01:39
Հայաստանի տնտեսությունն արագ տեմպերով գահավիժում է ու դժվար է պատկերացնել, թե մի քանի ամիս հետո ինչ է սպասում մեր երկրին: Որպեսզի խոսքն ավելի պատկերավոր ստացվի, ընդամենը վկայակոչենք 2019-ի և 2020-ի պետական եկամուտների հավաքագրումը:
-
25.12.2020|
00:43
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ի չիք դարձրեց 30 տարվա մեր միակ ձեռքբերումը՝ Արցախի ազատագրված տարածքները, համոզված եմ, որ այդ կորուստը ժամանակավոր է: Սա պայմանավորված պատերազմ էր՝ Պուտին (Լավրով)-Ալիև-Փաշինյան-էրդողան քառյակի նախնական համաձայնությամբ և ծրագրված ելքային արդյունքներով:
-
24.12.2020|
23:55
Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ ականատես ենք դրամի արժեզրկման։ Մասնագետները դա բացատրում են նրանով‚ որ Հայաստան ավելի քիչ քանակությամբ արտարժույթ է մտնում։ Բացի այդ‚ մամուլում տեղեկություններ տարածվեցին‚ թե մեծ քանակությամբ դրամ է հայտնվել ոմանց ձեռքում‚ և սկսել են արտարժույթ գնել‚ ինչն էլ առաջացրել է արտարժույթի դեֆիցիտ և արժևորում։ Ստեղծված իրավիճակը տնտեսությունում հանգեցնելու է բացասական հետևանքների և գնաճի։
-
24.12.2020|
15:57
Հայկական ԱԷԿ-ը և «ՏՎԷԼ» ԲԸ տորագրել են 2021-ին ռուսաստանյան միջուկային վառելիքի մտակարարման փաստաթղթեր, որ թույլ կտա ապահովել թարմ միջուկային վառելիքի ատոմակայանի պահանջարկը: